«Գերմանիայում երկնաքարի բեկորները վնասել են տները»․ #DPA (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Գերմանիայի հարավ-արևմուտքում երկնաքարի մասեր են ընկել տանիքների և տների վրա, հաղորդում է DPA-ն՝ հղում կատարելով ոստիկանության ներկայացուցչին։ Նրա խոսքով՝ վնասներ են գրանցվել Հունսրյուկ և Այֆել շրջաններում, ինչպես նաև Կոբլենց քաղաքում։

Վնասի չափերն առայժմ չեն հրապարակվել։ Ականատեսներն իրենց տեսածը նկարագրել են` որպես «պայծառ փայլող օբյեկտ՝ կրակե հետքով»։ Ոմանք ենթադրել են, որ երկրի վրա հրթիռ է արձակվել:

Leave a comment