https://arm.sputniknews.ru/20260309/maskaterevan-chverty-marti-11ic-kteghapvokhvi-marti-12in-flyone-armenia-99651855.html
Մասկատ–Երևան չվերթը մարտի 11–ից կտեղափոխվի մարտի 12–ին. FlyOne Armenia
Մասկատ–Երևան չվերթը մարտի 11–ից կտեղափոխվի մարտի 12–ին. FlyOne Armenia
Sputnik Արմենիա
Ավիաընկերությունից նշում են, որ մարտի 12–ի չվերթը կլինի տվյալ երթուղով վերջին չվերթը։ 09.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-09T18:43+0400
2026-03-09T18:43+0400
2026-03-09T18:43+0400
թռիչք
չվերթ
օման
երևան
«flyone armenia» ավիաընկերություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/02/38223838_61:338:1594:1200_1920x0_80_0_0_45531bbb793f5924a8c8698c1519064c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Մասկատ–Երևան երթուղով մարտի 11–ին նախատեսված հատուկ չվերթը կտեղափոխվի և կիրականացվի մարտի 12–ին։ Այդ մասին տեղեկացնում է «FlyOne Armenia» ավիաընկերությունը։Հիշեցնենք, որ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցնում Պարսից ծոցի երկրներում տեղակայված ռազմական օբյեկտների ուղղությամբ։Վնասվել են Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից, Շարժայից, Դոհայից և այլ Մերձավոր Արևելքի տարբեր քաղաքներից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։Մերձավոր Արևելք թռչող մի քանի ավիաընկերություն չեղարկել են Հայաստանից մարտ ամսվա թռիչքներըՍտեղծված իրավիճակի և տարանցիկ չվերթերի չեղարկման հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում Հայաստան վերադառնալ նաև ասիական մի շարք երկրներից, այդ թվում՝ Թաիլանդից, Վիետնամից, Մալդիվներից և այլն։
օման
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/02/38223838_188:190:1534:1200_1920x0_80_0_0_586f1cca0e384da540f2e814def521d4.jpg.webp
թռիչք, չվերթ, օման, երևան, «flyone armenia» ավիաընկերություն
թռիչք, չվերթ, օման, երևան, «flyone armenia» ավիաընկերություն
Ավիաընկերությունից նշում են, որ մարտի 12–ի չվերթը կլինի տվյալ երթուղով վերջին չվերթը։
«Նշված չվերթի բոլոր ուղևորների ամրագրումներն ավտոմատ կտեղափոխվեն մարտի 12–ի չվերթին։ Տեղեկացնում ենք նաև, որ մարտի 12–ի չվերթը կլինի տվյալ երթուղով վերջին չվերթը, և առաջիկայում Մասկատ–Երևան երթուղով նոր չվերթեր նախատեսված չեն»,– ասված է հայտարարության մեջ։
Վնասվել են Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից, Շարժայից, Դոհայից և այլ Մերձավոր Արևելքի տարբեր քաղաքներից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։
Մերձավոր Արևելք թռչող մի քանի ավիաընկերություն չեղարկել են Հայաստանից մարտ ամսվա թռիչքները
Ստեղծված իրավիճակի և տարանցիկ չվերթերի չեղարկման հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում Հայաստան վերադառնալ նաև ասիական մի շարք երկրներից, այդ թվում՝ Թաիլանդից, Վիետնամից, Մալդիվներից և այլն։