https://arm.sputniknews.ru/20260309/eskalacian-dadarecnelu-hamar-libanany-patrast-e-banakcel-israjeli-het-nakhagah-99648784.html
Էսկալացիան դադարեցնելու համար Լիբանանը պատրաստ է բանակցել Իսրայելի հետ. նախագահ
Էսկալացիան դադարեցնելու համար Լիբանանը պատրաստ է բանակցել Իսրայելի հետ. նախագահ
Sputnik Արմենիա
Ժոզեֆ Աունը նաև հայտնել է, որ Լիբանանի դիրքորոշումը հասցրել է «մի շարք երկրների, որոնք ձգտում են վերջ դնել Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներին»: 09.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-09T17:45+0400
2026-03-09T17:45+0400
2026-03-09T18:00+0400
լիբանան
իսրայել
բանակցություն
էսկալացիա
ժոզեֆ աուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/09/84650949_0:0:1600:901_1920x0_80_0_0_33b4d79b6ee91eb69d0e2754bfe30e0e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել Իսրայելի հետ՝ ապաէսկալացիայի հասնելու նպատակով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով լիբանանյան «NNA» լրատվական գործակալությունը:Լրատվամիջոցի տվյալներով՝ այդ մասին հայտարարությունն արվել է այսօր Բեյրութում Նորվեգիայի, Շվեդիայի և Դանիայի դեսպանների հետ Աունի հանդիպման ժամանակ:Աունը նաև հայտնել է, որ Լիբանանի դիրքորոշումը հասցրել է «մի շարք երկրների, որոնք ձգտում են վերջ դնել Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներին»:Մարտի 2-ի գիշերը Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ մի քանի հրթիռ է արձակվել, որի պատասխանատվությունը ստանձնել է «Հզբոլլահ» շարժումը: Իսրայելի բանակն ի պատասխան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել երկրի տարբեր շրջանների բնակավայրերի, այդ թվում՝ մայրաքաղաքին։Այսօր Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Լիբանանի հարավում «Հզբոլլահ» շարժման դեմ թիրախային և սահմանափակ ցամաքային գործողություն է սկսել:
լիբանան
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/09/84650949_148:0:1571:1067_1920x0_80_0_0_5af908a16869fec16c0dc606e26617c0.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիբանան, իսրայել, բանակցություն, էսկալացիա, ժոզեֆ աուն
լիբանան, իսրայել, բանակցություն, էսկալացիա, ժոզեֆ աուն
17:45 09.03.2026 (Թարմացված է: 18:00 09.03.2026)
Բաժանորդագրվել
Ժոզեֆ Աունը նաև հայտնել է, որ Լիբանանի դիրքորոշումը հասցրել է «մի շարք երկրների, որոնք ձգտում են վերջ դնել Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներին»:
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել Իսրայելի հետ՝ ապաէսկալացիայի հասնելու նպատակով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով լիբանանյան «NNA» լրատվական գործակալությունը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ այդ մասին հայտարարությունն արվել է այսօր Բեյրութում Նորվեգիայի, Շվեդիայի և Դանիայի դեսպանների հետ Աունի հանդիպման ժամանակ:
«Նախագահը հաստատել է իսրայելական կողմից վտանգավոր էսկալացիան դադարեցնելու համար բանակցությունները վերսկսելու և անվտանգության ոլորտի հարցերը քննարկելու՝ Լիբանանի պատրաստակամության մասին», – հայտնում է գործակալությունը:
Աունը նաև հայտնել է, որ Լիբանանի դիրքորոշումը հասցրել է «մի շարք երկրների, որոնք ձգտում են վերջ դնել Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներին»:
Մարտի 2-ի գիշերը Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ մի քանի հրթիռ է արձակվել, որի պատասխանատվությունը ստանձնել է «Հզբոլլահ» շարժումը: Իսրայելի բանակն ի պատասխան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել երկրի տարբեր շրջանների բնակավայրերի, այդ թվում՝ մայրաքաղաքին։
Այսօր Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Լիբանանի հարավում «Հզբոլլահ» շարժման դեմ թիրախային և սահմանափակ ցամաքային գործողություն է սկսել: