Հովիկ Աղազարյանը կմասնակցի ընտրություններին, բայց նախընտրում է այլ ուժերի հետ դաշինքով

https://arm.sputniknews.ru/20260309/aghazarjany-kmasnakci-yntrutjunnerin-bajc-nakhyntrum-e-ajl-uzheri-het-dashinqvov-99637109.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/15/94874442_89:0:1512:1067_1920x0_80_0_0_c866a96fbebef465fe1e6d35b370dbb4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հովիկ աղազարյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, թեկնածու

հովիկ աղազարյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, թեկնածու

Բաժանորդագրվել

Հովիկ Աղազարյանի խոսքով` որոշ ուժերի հետ բանակցություններ սկսել են։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. «Միասնական ազգային սահմանադրական կուսակցությունը» կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց կուսակցության նախագահ Հովիկ Աղազարյանը։

Ինչպես հայտնի է, Հովիկ Աղազարյանը 2024 թ. դեկտեմբերի 3-ին հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, իսկ հաջորդ օրը հայտարարեց, որ դուրս է գալիս նաև ՔՊ խմբակցությունից։ Ամիսներ անց նա հայտարարեց իր ստեղծած կուսակցության մասին, որի փոխնախագհն էլ ՔՊ–ից հեռացված Հակոբ Ասլանյանն է։

«Ձևաչափի մասին դեռևս որոշում չունենք. բանակցում ենք որոշ կուսակցությունների հետ, և եթե գտնվեն գործակցության եզրեր, ապա մենք նախընտրում ենք ընտրությունների գնալ այլ կուսակցությունների հետ միասնական դաշինքով։ Դաշինքային տրամաբանությամբ, բայց ոչ դաշինքով, այսինքն` մեկ միասնական ցուցակով, որ ավելի հեշտությամբ հաղթահարենք խորհրդարան անցնելու շեմը»,– ասաց Աղազարյանը։

Ազազարյանը նշեց, թե բանակցություններ չեն վարում «Մեր ձևով» շարժման, «Հայաստան» դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, ՀԱԿ–ի և Գագիկ Ծառուկյանի հետ։

Նշենք, որ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները կանցկացվեն ՀՀ «Ընտրական օրենսգրքի» նոր կարգավորումներով։ Օրենսգրքով դաշինքների համար անցողիկ շեմը 8-10 % է։ Եթե դաշինքը կազմված է մինչև 3 կուսակցությունից, ապա 8%, եթե 4 և ավելի, ապա 10%։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 % է:

Վարչապետին թվացել է` ես խանգարում եմ, դրա համար ինձ մեկուսացրեց, հեռացրեց. Աղազարյան

«Դաշինքի պարագայում պետք է հաղթահարել 8 %–ը, բայց, օրինակ հավաքում է դաշինքը 7.9 %, այսինքն չեն հաղթահարում անցողիկ շեմը, բայց իրենք ընդդիմադիր դաշտում են։ Այս դեպքում այդ ձայների ամենաքիչը 4 %–ը կգնա իշխող քաղաքական ուժին։ Եթե կուսակցություն է ու չես հաղթահարում 4 %–ը ` հավաքելով 3.9 % ձայն, այդ դեպքում մոտավորապես 2 %–ը կարող է գնալ իշխանությանը»,– ասաց նա։

Աղազարյանի խոսքով` անգամ դաշինքներ կազմող ուժերը գիտեն այս տրամաբանությունը և նախընտրում են հանդես գալ միասնական ցուցակով։

Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն պաշտոնապես հայտարարել են նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։
Արհեստական դաշինք կազմելու նպատակ չունենք․ «Հայրենիքը» չի մասնակցի ԱԺ ընտրություններին

Leave a comment