Disney-ը մարտին Սինգապուրում կգործարկի իր ամենամեծ զբոսաշրջային կրուիզային նավը

Disney-ը մարտին առաջին ուղևորությանը կուղարկի իր ութերորդ և ամենամեծ կրուիզային նավը՝ Disney Adventure-ը: Այս մասին հայտնում է CNBC-ն։

Նավը ճանապարհ կընկնի Սինգապուրից և կկատարի 3-4 գիշեր տևողությամբ ուղևորություններ՝ տեղափոխելով զբոսաշրջիկների։

Disney Adventure-ը կարող է սպասարկել մինչև 6.7 հազար ուղևոր, ինչը մոտ երկու երրորդով ավելի է, քան Disney Wish, Disney Treasure և Disney Destiny նավերում։ Այն նախատեսված է նաև մոտ 2.5 հազար անձնակազմի անդամի համար:

Մինչև 2031 թվականը ընկերությունը նախատեսում է իր նավատորմը համալրել ևս հինգ նավերով, բացի Adventure-ից։

Ընկերությունն ակտիվանում է Հարավարևելյան Ասիայում, քանի որ ԱՄՆ-ում զբոսաշրջային հոսքերը կտրուկ նվազել են։ World Travel & Tourism Council-ի տվյալներով՝ անցած տարի ԱՄՆ մուտքային զբոսաշրջիկների հոսքը նվազել է 6%-ով, այն դեպքում երբ համաշխարհային զբոսաշրջությունն աճել է, և խոշոր այլ ուղղություններից ոչ մեկը բացասական դինամիկա չի ցուցադրել։

2026 թվականի հունվարին ԱՄՆ ցուցանիշը նույնպես նվազել է՝ տարեկան կտրվածքով 4.8%-ով։

Leave a comment