Բահրեյնում իրանական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով առնվազն 32 մարդ է վիրավորվել․ նավթային համալիրին հարվածից հրդեհ է բռնկվել

Բահրեյնի խոշոր Ալ Մաամիրի նավթային օբյեկտի վրա հարվածը հրդեհ է առաջացրել համալիրում՝ նյութական վնասներ հասցնելով, հաղորդում է France 24-ը։

«Իրանական ագրեսիայի պատճառով Ալ Մաամիրի օբյեկտում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով նյութական վնասներ են գրանցվել, սակայն զոհեր չկան։ Իրավասու մարմինները սկսել են հրդեհաշիջման աշխատանքները»,- գրել է Բահրեյնի լրատվական գործակալությունը։

Բացի այդ, Բահրեյնում առնվազն 32 մարդ է վիրավորվել մայրաքաղաքի մոտ իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բոլոր տուժածները Բահրեյնի քաղաքացիներ են, այդ թվում՝ 17-ամյա մի աղջիկ, որը գլխի շրջանում ծանր վնասվածքներ է ստացել։ Ամենափոքր տուժածը երկու ամսական է։

Հաղորդվում է, որ վիրավորներից չորսը, այդ թվում՝ երեխաներ, ծանր վիճակում են։

Leave a comment