Մարտի 11-ին Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

Քաղաքականություն

09.03.2026 | 13:21

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 11-ին ելույթ կունենա Ստրասբուրգի խորհրդարանում (տեղի ժամանակով՝ ժամը 12:00-ին)։ Այս մասին հայտնում է Եվրախորհրդարանը։

Նշվում է, որ Փաշինյանի ելույթը տեղի է ունենում 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք, ինչպես սպասվում է, կուրվագծեն երկրի արագ զարգացող հարաբերությունների և հարևան Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի առաջխաղացման ուղին։

ՀՀ կառավարությունը հանձնառու է Բաքվի հետ երկարատև խաղաղության հասնելուն և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, Արևմուտքի հետ մերձեցմանը և ԵՄ-ին ապագայում հնարավոր անդամակցության հայտ ներկայացնելուն։ Բացի այդ, Եվրամիությունն այժմ վիզաների ազատականացման երկխոսություն է վարում Հայաստանի հետ, իսկ մայիսի 5-ին նախատեսված է ԵՄ-ՀՀ գագաթնաժողով, ասվում է հաղորդագրությունում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment