Իսրայելը կոչ է անում խուսափել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան մեկնելուց
Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը հորդորել է իսրայելցիներին խուսափել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան մեկնելուց։ Այս մասին հայտնում է Ynet-ը։Ըստ հրապարակման՝ նախազգուշացումը պայմանավորված է «Մռնչացող առյուծ» գործողության մեկնարկից ի վեր արտերկրում գտնվող իսրայելացիների և հրեաների դեմ իրանական կողմի հնարավոր թիրախավորման ջանքերի ուժգնացմամբ։Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները քաղաքացիներին կոչ էին արել խուսափել նաև Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելուց, ինչպես նաև ձեռնպահ մնալ Եգիպտոսում և Հորդանանում ոչ էական նշանակության կացություններից։
Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը պարբերաբար թարմացնում է արտերկիր մեկնելու վերաբերյալ իր ցուցումները՝ տարածաշրջանային անվտանգության զարգացումներից ելնելով։