ԱԺ կին պատգամավորները և կին աշխատակիցները Մարտի 8-ի կապակցությամբ պարգևատրվել են

Հասարակություն

09.03.2026 | 11:39

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությունից տեղեկանում ենք, որ ԱԺ կին պատգամավորները և կին աշխատակիցները Մարտի 8-ի կապակցությամբ պարգևատրվել են։

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի կին պատգամավորներին եւ կին աշխատողներին պարգեւատրել յոթանասուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

05.03.2026
Կ-41-Ա»,- ասված է կարգադրությունում։

Leave a comment