ԻՀՊԿ-ն հավատարմության երդում է տվել Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդին

Քաղաքականություն

09.03.2026 | 11:27

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարությունն է տարածել՝ ողջունելով Մոջթաբա Խամենեիի նշանակումը նոր գերագույն հոգևոր առաջնորդի պաշտոնում։ ԻՀՊԿ-ի հայտարարությունը տարածել են Իրանի պետական ​​IRIB հեռուստառադիոընկերությունը և կիսապաշտոնական Tasnim լրատվական գործակալությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հայտարարության մեջ Խամենեին նշվել է որպես «բազմակողմանի աստվածաբան, երիտասարդ մտածող և քաղաքական ու սոցիալական հարցերում ամենագիտակ»։

ԻՀՊԿ-ն նաև իր «հարգանքը, նվիրվածությունը և հնազանդությունն» է հայտնել նոր գերագույն առաջնորդին՝ հավելելով, որ իր անդամները «պատրաստ են լիակատար նվիրվածություն և անձնազոհություն ցուցաբերել՝ կատարելով օրինական պահապան աստվածային հրահանգները»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment