ԱՄՆ-ն հնարավոր է՝ Իրանի դպրոցին հարվածել է հետախուզական հին տվյալների պատճառով. CBS News

https://arm.sputniknews.ru/20260309/amn-n-hnaravvor-e-irani-dprvocin-harvatsel-e-hnacats-hetakhuzakan-tvjalneri-pattsharvov-cbs-news-99628856.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99401984_0:0:1280:960_1920x0_80_0_0_bc11fcd35b865ec577b0744737b70360.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, դպրոց, հրթիռակոծություն, պատերազմ, մինաբ

իրանի իսլամական հանրապետություն, ամն, դպրոց, հրթիռակոծություն, պատերազմ, մինաբ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով երկու պաշտոնյաների, գրել էր, որ դպրոցին հասցված հարվածը ամերիկյան ուժերի ձեռքի գործն է։ Սակայն ԱՄՆ նախագահը պնդում էր, որ ԱՄՆ զինվորականները չեն հարվածել դպրոցին, և որ դա իրանցիներն են արել։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ԱՄՆ ԶՈւ–ն, հնարավոր է, հարվածել են Իրանի հարավում գտնվող աղջիկների դպրոցին հնացած հետախուզական տվյալների պատճառով։ Այս մասին հայտնել է CBS News-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ իր գերատեսչությունը հետաքննություն է իրականացնում։

Նախնական տվյալները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի պատասխանատվությունը բավականին հավանական է։

Հեռուստաալիքի զրուցակիցը մեջբերել է մի զեկույց, որում նշվում է, որ ԱՄՆ զինվորականները սխալմամբ են հարվածել դպրոցին, քանի որ հնացած հետախուզական նյութերում կրթական հաստատությունը նույնականացվել է որպես իրանական ռազմական օբյեկտի մաս։

ԶԼՄ–ի ևս երկու աղբյուր հայտարարել են, որ իսրայելական բանակն այդ օրը գործողություններ չի իրականացրել այն տարածքում, որտեղ գտնվում է դպրոցը։

Սպիտակ տունը ընդգծել է, որ Իրանի Մինաբ քաղաքում տեղի ունեցած ողբերգության հետաքննությունը դեռ չի ավարտվել։ Հարվածը հասցվել է փետրվարի 28-ին։ Վերջին տվյալներով՝ հրթիռի արձակման հետևանքով 171 մարդ է զոհվել, որոնց մեծ մասը 7-12 տարեկան աշակերտուհիներ էին։ Եվս 95 մարդ տուժել է։

Ավելի վաղ ենթադրաբար Մինաբի աղջիկների տարրական դպրոցին հասցված հարվածի տեսանյութ էին ցուցադրել իրանական լրատվամիջոցները։

Leave a comment