Մենք ոչնչացրինք մի երկիր, որը ցանկանում էր ոչնչացնել Իսրայելը. Դոնալդ Թրամփ

Իրանում գործողությունը դադարեցնելու որոշումը կկայացնեն Վաշինգտոնը և Երուսաղեմը համատեղ, մարտի 8-ին The Times of Israel-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Կարծում եմ՝ սա համատեղ որոշում է… Մենք այստեղ խոսել ենք։ Ես որոշում կկայացնեմ ճիշտ ժամանակին, բայց ամեն ինչ հաշվի կառնվի»,- ընդգծել է ամերիկացի առաջնորդը։

Նա հայտարարել է, որ Իրանը մտադիր է հասնել Իսրայելի և դրա հետ կապված ամեն ինչի անհետացմանը։

«Մենք միասին աշխատեցինք։ Մենք ոչնչացրինք մի երկիր, որը ցանկանում էր ոչնչացնել Իսրայելը»,- եզրափակել է ԱՄՆ նախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment