ԱՄՆ–ն շուրջ 6 մլրդ դոլար է ծախսել Իրանի դեմ պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում

Իրանի դեմ ռազմական արշավի առաջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ ծախսերը կազմել են մոտ 6 միլիարդ դոլար


ԵՐԵՎԱՆ, 9 մարտի․/ԱՌԿԱ/․ Իրանի դեմ ռազմական արշավի առաջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ ծախսերը կազմել են մոտ 6 միլիարդ դոլար։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաների կողմից Կոնգրեսին ներկայացված տվյալներին։


Սպասվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շուտով լրացուցիչ ֆինանսավորում կպահանջի գործողությունները շարունակելու համար։ Պենտագոնի նախնական գնահատականներով՝ արշավի արժեքը կարող է հասնել օրական 1 միլիարդ դոլարի, իսկ Սպիտակ տունը կանխատեսում է, որ Իրանի դեմ գործողությունները կտևեն 4–6 շաբաթ։


Իրանն իր հերթին որդեգրել է հակամարտությունը ձգձգելու մարտավարություն՝ ձգտելով այն հնարավորինս թանկ նստեցնել հակառակորդի վրա։ Այս ռազմավարությունը ստացել է «Խենթը» («Безумец») ծածկանունը։ Թեհրանում հույս ունեն, որ ժամանակի ընթացքում ԱՄՆ-ն և Իսրայելը կկորցնեն հետաքրքրությունը ռազմական գործողությունների շարունակման նկատմամբ։


Այն բանից հետո, երբ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվեցին Իրանի վրա, Իսլամական Հանրապետությունը սկսեց հարվածներ հասցնել Պարսից ծոցում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։


 


 

Leave a comment