«Ադրբեջանի «քաղհասարակության» ներկայացուցիչների հետ հանդիպումն արժեցել է 14․5 մլն դրամ»․ Դավիթ Գալստյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրող Դավիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի «քաղհասարակության» ներկայացուցիչների հետ ՀՀ-ում կայացած վերջին հանդիպումն արժեցել ա 14,5 մլն դրամ․
     Ծաղկաձորում փետրվարի 13-14-ի հանդիպումների մասին ա խոսքը։ Ծախսերը պետական միջոցներից։
     Ես Անվտանգության խորհրդից հարցում էի արել էս (հարկատուների համար) անիմաստ/ձևական հանդիպումների շրջանակում կատարված բոլոր ծախսերի վերաբերյալ տվյալները, բայց ԱԽ-ն որոշեց սահմանափակվել միայն էս մեկով։
     N.B. Հայաստան ժամանող «փորձագետները» չունեն կամ չեն կարա ունենան իշխանություններից տարբերվող որևէ այլ դիրքորոշում։ Հետևաբար, ոչ մի «քաղհասարակությունների երկխոսություն» գոյություն չունի։
     Սա զուտ լեգիտիմացման էլեմենտ ա ադրբեջանական իշխանությունների համար։
     P.S. Մեր կողմի «փորձագետների» ներդրումը հլը թողնենք մի կողմ»։

Leave a comment