Ռուսաստանից հացահատիկ տեղափոխող ևս մեկ գնացք այսօր Ադրբեջանի տարածքով  կմեկնի Հայաստան

Քաղաքականություն

09.03.2026 | 10:30

Ադրբեջանական Բիլաջարի երկաթուղային կայարանից այսօր ռուսական հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացք կմեկնի, որն Ադրբեջանով կուղևորվի  դեպի Հայաստան։ Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով՝ գնացքը կազմված է յոթ վագոնից, որոնցով ընդհանուր 488 տոննա հացահատիկ է տեղափոխվում։

Գնացքը կանցնի Բոյուկ-Քյասիկ կայարանով, որից հետո կհատի Վրաստանի սահմանը և ճանապարհը կշարունակի դեպի Հայաստան։

Նշենք, որ նախորդ նմանատիպ բեռնափոխադրումը տեղի է ունեցել փետրվարի 4-ին։ Ութ վագոնից բաղկացած գնացքը 560 տոննա ռուսական հացահատիկն Ադրբեջանով ուղարկվել էր Հայաստան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment