Ջուր չի լինի մինչեւ երեկո

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 9-ին ժամը 08:45-20:00-ն կդադարեցվի  Աշտարակ քաղաքի, Կարին, Սասունիկ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Leave a comment