Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թրամփը հույս ուներ, որ կկրկնվի Վենեսուելայի սցենարը` արագ կփոխեն իշխանությունն ու կանեն այն, ինչ ուզում են։ Փոխարենը կարծես թե ավելի վատ բան է ստացվում` իմամ Խամենեի փոխարեն Իրանն ունի ավելի երիտասարդ, ռազմականացված կառույցների ու հատկապես ԻՀՊԿ հետ սերտ կապեր ունեցող, ըստ տեղեկությունների` առավել կոշտ դիրքորոշում, իրանական քաղաքականության մեջ ստվերային մեծ դերակատարություն ունեցող Այաթոլլա Սեյիդ Մոջթաբա Հոսսեյն Խամենեին, ով հիմա նաև հոր վրեժն է կրում։
Համենայն դեպս` Թրամփը ավելի հեշտ կկարողանար պայմանավորվել նահատակված իմամ Խամենեի հետ, քան Մոջթաբա Խամենեի։
Ամեն դեպքում ժամանակը ցույց կտա…»։