Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հավատարմության երդում է տվել նոր հոգևոր առաջնորդին
Իրանի զինված ուժերի ղեկավարությունը հավատարմության երդում է տվել երկրի նորընտիր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարության մեջ պատրաստակամություն է հայտնել հետևել նոր գերագույն առաջնորդին։
Հիշեցնենք, որ Իրանը նոր հոգևոր գերագույն առաջնորդ ունի՝ Մոջթաբա Խամենեին, ով այս պաշտոնում փոխարինելու է իր հորը՝ սպանված այաթոլլահ Ալի Խամենեիին:
Որպես գերագույն առաջնորդ՝ Մոջթաբա Խամենեին կունենա վերջնական խոսքի իրավունք բոլոր քաղաքական և ռազմական հարցերում։