Սթարմերը և Թրամփը քննարկել են ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ բրիտանական բազաների օգտագործման հարցը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է բրիտանական բազաների օգտագործումը Իրանի դեմ գործողության մեջ, ասվում է վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։

Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ն ևս չորս ռմբակոծիչ և երկու ինքնաթիռ է տեղակայել Գլոսթերշիր նահանգի Ֆեյրֆորդ քաղաքում գտնվող Թագավորական ռազմաօդային ուժերի բազայում։

«Վարչապետը բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Առաջնորդները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի միջև ռազմական համագործակցությունը՝ տարածաշրջանում գործընկերների կոլեկտիվ ինքնապաշտպանությանը աջակցելու համար Թագավորական ռազմաօդային ուժերի բազաների օգտագործման միջոցով», – ասվում է Դաունինգ սթրիթի հայտարարության մեջ։

–00—ՅՄ

Leave a comment