«Երևանի կանայք. ժամանակի դիմագծեր» Երևանի պատմության թանգարանում բացվել է լուսանկարների ցուցահանդես (լուսանկար) | ՄԱՄՈՒԼ.ամ

Երևանի պատմության թանգարանում բացվել է լուսանկարների ցուցահանդես` նվիրված կանանց տոների մեկամսյակին։ Այն նպատակ ունի արժևորելու երևանցի կնոջ դերը քաղաքի պատմության, մշակույթի, կրթական ու հասարակական կյանքի ձևավորման և զարգացման գործընթացում՝ ներկայացնելով նրա կերպարը ժամանակի մեջ։

«Երևանի կանայք. ժամանակի դիմագծեր» Երևանի պատմության թանգարանում բացվել է լուսանկարների ցուցահանդես

     Ցուցադրության հիմքում Երևանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուից ընտրված լուսանկարներն են, որոնք ընդգրկում են 19-րդ դարից մինչև մեր օրերը։

«Երևանի կանայք. ժամանակի դիմագծեր» Երևանի պատմության թանգարանում բացվել է լուսանկարների ցուցահանդես

Այս վավերագրական պատկերները ներկայացնում են տարբեր սոցիալական շերտերի կանանց՝ մտավորականների, արվեստագետների, արտադրությունում աշխատողների:

«Երևանի կանայք. ժամանակի դիմագծեր» Երևանի պատմության թանգարանում բացվել է լուսանկարների ցուցահանդես

     Լուսանկարներում ավանդական տարազով հայ կանայք են ազգային ինքնության կրողները, ինչպես նաև ընդգծված է հայ մոր կերպարը` որպես օջախի պահապանի:

«Երևանի կանայք. ժամանակի դիմագծեր» Երևանի պատմության թանգարանում բացվել է լուսանկարների ցուցահանդես

«Երևանի կանայք. ժամանակի դիմագծեր» Երևանի պատմության թանգարանում բացվել է լուսանկարների ցուցահանդես

     Խորհրդային շրջանի լուսանկարները ներկայացնում են կրթված, մասնագիտացված կնոջ կերպարն, ով արդեն լիիրավ մասնակցում է քաղաքի տնտեսական ու մշակութային զարգացմանը։

«Երևանի կանայք. ժամանակի դիմագծեր» Երևանի պատմության թանգարանում բացվել է լուսանկարների ցուցահանդես

     Ցուցահանդեսում ներկայացված են նաև Գրականության և արվեստի թանգարանի հավաքածուից բացառիկ լուսանկարներ, ժամանակակից լուսանկարիչներ Էմմա Մարաշլյանի, Սերժ Դավիդովի (Երևան-Երևանցիներ հարթակ), և կոլեկցիոներ Ռոբերտ Հակոբյանի աշխատանքները:

«Երևանի կանայք. ժամանակի դիմագծեր» Երևանի պատմության թանգարանում բացվել է լուսանկարների ցուցահանդես

«Երևանի կանայք. ժամանակի դիմագծեր» Երևանի պատմության թանգարանում բացվել է լուսանկարների ցուցահանդես

     Լուսանկարիչների տեսախցկներից երևանցի կինը ներկայանում է` որպես ժամանակակից, ինքնավստահ և ստեղծարար անհատ:

«Երևանի կանայք. ժամանակի դիմագծեր» Երևանի պատմության թանգարանում բացվել է լուսանկարների ցուցահանդես

«Երևանի կանայք. ժամանակի դիմագծեր» Երևանի պատմության թանգարանում բացվել է լուսանկարների ցուցահանդես

«Երևանի կանայք. ժամանակի դիմագծեր» Երևանի պատմության թանգարանում բացվել է լուսանկարների ցուցահանդես

     Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 7-ը:

Leave a comment