Թեհրանը պատրաստ չէ քննարկել պատերազմի ավարտը. Իրանի ԱԳ նախարր


Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանը ներկայումս հնարավոր չի համարում քննարկել մարտական ​​գործողությունների դադարեցման պայմանները։


 


Հակամարտության դադարեցումը ներկայումս օրակարգում չէ, ասել է դիվանագետը NBC News-ին տված հարցազրույցում։


 


«Մենք դեռ չենք հասել այդ կետին», – նշել է նա։


 


Արաղչին ընդգծել է, որ նման քննարկումների հնարավորության համար անհրաժեշտ է պատերազմի լիակատար դադարեցում։


 


Նրա խոսքով՝ Իրանը կշարունակի պայքարել երկրի և նրա ժողովրդի անվտանգության համար։

Leave a comment