Արաղչին պատասխանել է Իրանի գերագույն առաջնորդի ընտրության մասին Թրամփի հայտարարությանը

https://arm.sputniknews.ru/20260308/araghchin-pataskhanel-e-irani-geragujn-arajnvordi-yntrutjan-masin-trampi-hajtararutjany-99620409.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1b/99254276_143:0:1280:853_1920x0_80_0_0_f535623c601602035b45fa61da048587.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, դոնալդ թրամփ, այաթոլլա ալի խամենեի

իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, դոնալդ թրամփ, այաթոլլա ալի խամենեի

Բաժանորդագրվել

Աբբաս Արաղչին նաև հայտարարել է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը կընտրվի մոտ ժամանակներս։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Իրանը թույլ չի տա ԱՄՆ-ին կամ որևէ մեկին միջամտել իր ներքին գործերին, այդ թվում՝ նոր առաջնորդի ընտրության գործընթացին։ Այս մասին NBC հեռուստաալիքին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե ինքը պետք է ձայնի իրավունք ունենա Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրության գործընթացում։

«Մենք ոչ մեկի թույլ չենք տալիս միջամտել մեր ներքին գործերին։ Իր նոր առաջնորդին ընտրելը իրանցի ժողովրդի գործն է։ Նրանք արդեն ընտրել են Փորձագետների ասամբլեան, և Փորձագետների ասամբլեան կիրականացնի այդ աշխատանքը։ Սա միայն իրանցի ժողովրդի գործն է, ուրիշ ոչ մեկինը»,-հայտարարել է իրանցի նախարարը։

Արաղչին հայտնել է նաև, որ Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրությունը տեղի կունենա մոտ ժամանակներս։

«Անցումային ղեկավարման խորհուրդն է հիմա իշխանության, և նրանք կատարում են իրենց գործառույթները առաջնորդի բացակայության պայմաններում, իսկ նոր գերագույն առաջնորդին շուտով կընտրի փորձագետների խորհուրդը»,-ասել է Արաղչին։

Leave a comment