Տաթեւ համայնքի ղեկավար Սամվել Լալայանի շնորհավորանքը՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնան ամենագեղեցիկ տոներից մեկի՝ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։

Այս օրը ևս մեկ առիթ է գնահատելու և մեծարելու ձեր անփոխարինելի դերը մեր ընտանիքներում, հասարակական կյանքում և համայնքի զարգացման գործում։ Ձեր հոգատարությամբ, ուժով, իմաստությամբ ու գեղեցկությամբ դուք լուսավորում եք մեր առօրյան, դաստիարակում սերունդներ և ձեր աշխատանքով նպաստում համայնքի առաջընթացին։

Թող գարնան այս գեղեցիկ տոնը ձեր կյանք բերի երջանկություն, առողջություն, ջերմություն և անսպառ ժպիտներ։ Թող ձեր ընտանիքներում միշտ տիրեն սերը, խաղաղությունը և բարեկեցությունը։

Սիրով շնորհավորում եմ ձեզ և մաղթում խաղաղ ու արևաշատ օրեր։

Հարգանքով՝

Տաթև համայնքի ղեկավար

Սամվել Լալայան

Տաթևի Համայնքապետարան

Leave a comment