Այսօր կանայք հանդես են գալիս ոչ միայն որպես մասնակցող, այլև նախաձեռնող ուժ․ Ալեն Սիմոնյան

Հասարակություն

08.03.2026 | 12:54

Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ.

«Սիրելի՛ կանայք եւ աղջիկներ,

Շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ: Եթե նախորդ տարիներին մենք խոսում էինք կանանց դերն ու ներգրավվածությունը պետական կառավարման եւ հասարակական-քաղաքական կյանքի այլ ոլորտներում մեծացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի անհրաժեշտության մասին, այսօր մենք հասել ենք մի հանգրվանի, երբ դա արդեն իրողություն է:

Կանայք այլեւս զգալի չափով ու ծավալով ինտեգրված են մեր հասարակական-քաղաքական կյանքի տարբեր կարեւոր ոլորտներում` ստանձնելով պատասխանատու որոշումներ կայացնողի դերը: Այս գործընթացը շարունակական է, եւ արդեն ձեւավորված հիմքերը թույլ են տալիս վստահորեն առաջ շարժվել՝ ամրապնդելով կանանց դերակատարությունը հանրային կյանքի տարբեր մակարդակներում: Կարեւոր է, որ այսօր կանայք հանդես են գալիս ոչ միայն որպես մասնակցող, այլեւ նախաձեռնող ուժ՝ լիարժեք իրացնելով իրենց ներուժը եւ նպաստելով երկրի զարգացմանը:

Սիրելի՛ կանայք եւ աղջիկներ, կրկին շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ` շնորհակալությունս եմ հայտնում ձեր նվիրվածության ու մշտապես ցուցաբերվող նախաձեռնողականության համար եւ մաղթում ջերմություն, երջանկություն ու անկոտրում կամք ձեր բոլոր նախաձեռնություններում: Շարունակեք աշխարհը լցնել սիրով եւ ջերմությամբ»:

Leave a comment