Իրանում էթնիկ հողի վրա խմորումները գոյաբանական սպառնալիք են Հայաստանի համար. Քոչարյան

https://arm.sputniknews.ru/20260308/iranum-etnik-hvoghi-vra-khmvorumnery-gvojabanakan-sparnaliq-en-hajastani-hamar-qvocharjan-99611739.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98206344_0:0:1422:1066_1920x0_80_0_0_384d2ca113800686c404dff4a674a657.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռոբերտ քոչարյան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, իշխանություն, իսրայել, ամն, պատերազմ

ռոբերտ քոչարյան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, իշխանություն, իսրայել, ամն, պատերազմ

Բաժանորդագրվել

ՀՀ երկրորդ նախագահը հայտարարել է, որ պետք էր նախաձեռնել, քայլել ձեռնարկել, անել ամեն ինչ հարևան երկրում պատերազմն օր առաջ կանգնեցնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik․ Իրանում էթնիկ հողի վրա խմորումներն ուղղակի գոյաբանական սպառնալիք են Հայաստանի համար։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքաստի եթերում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«ԱՄՆ-ն և Իսրայելը կոչ են անում էթնիկ փոքրամասնություններին դուրս գալ Իրանի իշխանության դեմ։ Պատկերացրեք՝ Իրանում էթնիկ հողի վրա խմորումները. 17-20 մլն ադրբեջանցիներ և այլ ազգություններ, և մեր հարևան ու բարեկամ երկիրը, սա ուղղակի գոյաբանական սպառնալիք է Հայաստանի համար»,- ասել է Քոչարյանը։

Նա ընդգծել է, որ մոտ 10 օր առաջ ԱՄԷ-ում բոլորը վստահ էին, որ ապրում են երևի ամենաանվտանգ երկրում, նման զգացողություն երևի ունեցել են նաև Կատարում, Քուվեյթում։ Բայց ամեն ինչ փոխվեց, աշխարհն իրար է խառնվել , այն ինչ կատարվում է աշխարհաքաղաքական կենտրոնների միջև, ուղղակի վտանգավոր է և կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։

«Այս վիճակում Հայաստանը պետք է լրջագույն քայլերի դիմի։ Մեր թեզը մշտապես եղել է՝ մի հայտնվեք խոշոր պետությունների շահերի բախման կետում։ Լավ տեղ չի տանում դա։ Պատերազմի առաջին օրերին այն քաղաքական թիթիզությունը, որ ցուցաբերեց այս իշխանությունը, ինձ համար որպես նախկին նախագահի ծանր պատկեր էր։ Անպատասխանատվություն, թիթիզություն։ Եթե այս սպառնալիքները լուրջ չենք ընդունում, ապա ի՞նչն է Հայաստանի համար սպառնալիք»,-ասել է նա՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Իրանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին Հայաստանի իշխանությունը կարկանդակ է ուտում։

ՀՀ երկրորդ նախագահը հիշեցրել է, որ Հայաստանը բավականին մեծ ծավալի առևտուր ունի Միացյալ էմիրությունների հետ։ Ապրանքների զգալի մասը գալիս են էմիրություններից ֆուրերով Իրանի տարածքով։ Ի՞նչ է լինելու այդ ապրանքների հետ։ Նա ընդգծել է, որ այս հակամարտության ֆոնին տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ–ի և Իսրայելի հիմնական նպատակն է նաև փչացնել Իրանի հարաբերությունները հարևան արաբական երկրների հետ։

Ըստ Քոչարյանի` Հայաստանի իշխանությունների անպատասխանատվությունը բերում է ծանրագույն հետևանքների, այդ գինը վճարելու է ժողովուրդը` իր կյանքի ու տնտեսական բարեկեցության գնով։ ՀՀ երկրորդ նախագահը հայտարարել է, որ պետք էր նախաձեռնել, քայլել ձեռնարկել, անել ամեն ինչ հարևան երկրում պատերազմն օր առաջ կանգնեցնելու համար։

«Իմ առաջարկությունն ակտիվ քաղաքականությունն է. ոչ թե ակտիվ քաղաքականություն աթոռը պահելու համար, այլ քո երկրի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,- ասել է Քոչարյանը։

Leave a comment