«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Դանիելյանի շնորհավորական ուղերձը Մարտի

Մեր ընկերությունների սիրելի՛ կին աշխատողներ,

Մեր աշխատակիցների սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ օրվա` Կանանց միջազգային տոնի առթիվ:

Եթե անցյալում կային որոշակի կարծրատիպեր ձեր ոլորտային ներգրավվածության մասին, այժմ դուք արմատապես փոխել եք մեր պատկերացումները՝ գրեթե բոլոր մասնագիտություններում արձանագրելով աննախադեպ հաջողություններ։ Ընդգրկված լինելով մեր ընկերությունների ամենատարբեր օղակներում` դուք դարձել եք մեր ամենօրյա աշխատանքի շարժիչ ուժն ու թիմային հաջողությունների գրավականը:

Հատկանշական է, որ ժամանակի ընթացքում ստանձնելով նորանոր գործառույթներ, դուք շարունակում եք հաջողությամբ իրականացնել նաև սերունդների դաստիարակության ձեր կարևորագույն առաքելությունը:

Եղե՛ք առողջ, երջանիկ և միշտ շրջապատված սիրով ու գնահատանքով, իսկ ձեր ներկայությունը թող շարունակաբար լուսավորի թե՛ ձեր ընտանիքները, թե՛ մեր աշխատանքային միջավայրը։

Հարգանքով՝

Դավիթ Դանիելյան

Կապանի լեռնահարստացման կոմբինատ

Leave a comment