Դուբայում հզոր պայթյուն է որոտացել. կա զոհ

Բաժանորդագրվել

Գործարկվել է ԱՄԷ ՀՕՊ համակարգը։

Անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են Marina 23 երկնաքերը Դուբայի հայտնի զբոսաշրջային շրջանում: Այս մասին հայտնել Է քաղաքային կառավարությունը X սոցցանցում:

«Իշխանությունները հաստատում են, որ բեկորները, որոնք առաջացել են հաջող խոցման արդյունքում, աննշան միջադեպի պատճառ են դարձել Դուբայի «Մարինա» շրջանում գտնվող աշտարակի ճակատային հատվածում։ Իրավիճակը տեղայնացված է», – ասվում է հրապարակման մեջ։

Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների ծառայությունները: Ինչպես երևում է սոցցանցերում տարածվող կադրերում, 88-րդ հարկից ծուխ է դուրս գալիս։

Ավելի ուշ Դուբայի իշխանությունները հայտնել են, որ Marina-ի շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով մահացել է Ասիայից եկած օտարերկրացի վարորդ:

Leave a comment