Բրյուգեն խոշոր հաշվով հաղթել է Կայրաթին

«Բրյուգեն» խոշոր հաշվով հաղթել է «Կայրաթին»

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

«Բրյուգեն» Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 7-րդ տուրի արտագնա խաղում խոշոր՝ 4:1 հաշվով հաղթանակ տարավ «Կայրաթի» նկատմամբ։

Հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին բացեց Ալեքսանդր Ստանկովիչը՝ «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչի որդին։ Ընդամենը վեց րոպե անց Հանս Վանակենը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ 74-րդ րոպեին Ռոմեո Վերմանը հաշիվը դարձրեց ջախջախիչ, իսկ 85-րդ րոպեին Բրենդոն Մեխելեն խփեց բելգիական թիմի չորրորդ գնդակը։

Տանտերերին հաջողվեց հեղինակության գնդակ խփել միայն խաղավարտին. 90+2-րդ րոպեին աչքի ընկավ Ադիլետ Սադիբեկովը։

Այս հաղթանակով «Բրյուգեն» (7 միավոր) ընդհատեց Չեմպիոնների լիգայում հինգ պարտությունից բաղկացած շարքը և ընդհանուր մրցաշարային աղյուսակում բարձրացավ 23-րդ հորիզոնական։ «Կայրաթը» (1 միավոր), կրելով չորրորդ անընդմեջ պարտությունը, շարունակում է մնալ վերջին տեղում։

Հաջորդ տուրում՝ հունվարի 28-ին, ղազախական ակումբը հյուրընկալվելիս կմրցի «Արսենալի» հետ, իսկ «Բրյուգեն» նույն օրը սեփական հարկի տակ կընդունի «Մարսելին»։

Leave a comment