ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
ՔՊ-ն դեռևս առաջատար է, բայց ընդդիմությունը դեռ ժամանակ ունի թափ հավաքելու և իր մոտեցումները ներկայացնելու համար։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Ընդդիմության մեջ դեռ խմորումներ են, դաշինքներով հանդես գալը լավ ազդակ է, սթափ են դատում, գնում են մաքսիմալ կենտրոնացման, բայց պետք է ունենան միասնական համակարգված օրակարգ, միայն այդ դեպքում ժամերի ընթացքում պատկերը կփոխվի։ Ընդդիմադիր ուժերը հուշագիր պետք է ստորագրեն, որ միասին գնում են Փաշինյանին հեռացնելու։ Փաշինյանը իշխանությունը սկուտեղով չի տալու, բոլոր հնարավոր եղանակները կիրառելու է, որ պահի իշխանությունը»,- մեկնաբանեց պատգամավորը։
Իրանում ընթացող պատերազմի մասին խոսելիս Աղազարյանը նշեց, որ «պերաշկի» ուտելը Էֆեկտ չի տալիս, տհաճ էր նայելը. «Նիկոլը հավեսով էր ուտում «պերաշկին», իսկ Ալենը տհաճությամբ, դա իր ոճը չէ, ՔՊ-ի ուրախ տրամադրությունը տհաճ էր, մեր պահվածքը Իրանի հանդեպ պատշաճ չէր, ջայլամի նման չենք կարող ապրել»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում: