«Կարո՞ղ է մի օր էլ մարզպետարանը սաունայի վերածեն»․ Դերենիկ Մալխասյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շիրակի մարզպետարանը ՔՊ-ի պահե՞ստ․
     Փաշինյան Նիկոլը այսօր հիացմունքից շնչահեղձ էր լինում Գյումրու կենտրոնական հրապարակի ՔՊ-ի նոր գրասենյակից:
     Նախորդ շաբաթ, երբ մարզպետարանից գույք էին կրում դեպի այդ շենք, արդեն ամբողջ քաղաքը գիտեր, որ այդ անհաջողակ ու հրապարակի ավելորդ շենքում են ՔՊ-ականները նախընտրական շտաբ բացում:
     Ուղղակի հետաքրքիր է, թե մարզպետարանի շենքից ինչ գույք են կրել ՔՊ-ականների համար: Եթե մարզպետարանի գույքն է, ապա քրեական հոդված է: Եթե ՔՊ-ի նախկին գրասենյակի գույքն է եղել, ապա առնվազն տարօրինակ է, որ ՔՊ-ականները Շիրակի մարզպետարանը որպես պահեստ են օգտագործում:
     Մի օր էլ կարող է սաունայի պակաս զգան` կարո՞ղ է մարզպետարանը սաունայի վերածեն»:

Leave a comment