Ալիև. Ադրբեջանը սկսել է խիստ անհրաժեշտ ապրանքներ մատակարարել Հայաստան

Ադրբեջանը սկսել է Հայաստան մատակարարել խիստ անհրաժեշտության ապրանքներ, նախևառաջ՝ նավթամթերք։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում Euronews-ին տված հարցազրույցում։

«Մենք սկսել ենք կարևորագույն ապրանքներ մատակարարել Հայաստան, հիմնականում՝ նավթամթերք, որից այս երկիրը մեծապես կախված է։ Եվ սա փոխշահավետ իրավիճակ է», – ասել է Ադրբեջանի նախագահը։

«Մենք ապրում ենք խաղաղության պայմաններում ընդամենը հինգ-վեց ամիս, սովորում ենք այս իրավիճակին։ Մեր անկախության պատմության ընթացքում երբեք խաղաղության մեջ չենք ապրել։ Սա հրաշալի հնարավորություններ է բացում»,- շեշտել է Ադրբեջանի նախագահը։

Leave a comment