https://arm.sputniknews.ru/20260307/amnn-harvatsel-e-irani-kghzineric-1i-jri-aghazertsman-gvortsaranin-araghchin-hetevanqneri-masin-99604214.html
ԱՄՆ–ն հարվածել է Իրանի կղզիներից 1–ի ջրի աղազերծման գործարանին. Արաղչին` հետևանքների մասին
ԱՄՆ–ն հարվածել է Իրանի կղզիներից 1–ի ջրի աղազերծման գործարանին. Արաղչին` հետևանքների մասին
Sputnik Արմենիա
Տեղի ունեցածի հետևանքով շուրջ 30 գյուղում խմելու ջրի խնդիր է առաջացել։ 07.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-07T18:54+0400
2026-03-07T18:54+0400
2026-03-07T18:54+0400
աբբաս արաղչի
իրանի իսլամական հանրապետություն
ջուր
իսրայել
ամն
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/1d/25116543_0:0:1600:901_1920x0_80_0_0_a710664505293c963e00d6d6b7c722df.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik․ ԱՄՆ–ն այսօր հարված է հասցրել Իրանի Ղեշմ կղզու ջրի աղազերծման գործարանին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ Դրա հետևանքով խմելու ջրի խնդիր է առաջացել շուրջ 30 գյուղերում։Իրանի ԱԳ նախարարը սա անվանել է «բացահայտ հանցագործություն ԱՄՆ-ի կողմից»։Իրանագետ Վարդան Ոսկանյանը, մեկնաբանելով Արաղչիի գրառումը, հավելել է, որ Իսրայելի և Պարսից ծոցի արաբական միապետությունների ծաղկուն քաղաքներից շատերը կարող են վերածվել անապատի, եթե սկսեն թիրախավորվել այդ երկրների համար կենսական նշանակություն ունեցող ջրի աղազրկման գործարանները։Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
մերձավոր արևելք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/1d/25116543_0:0:1424:1067_1920x0_80_0_0_ed267e7097c09257d400cf0158e5d5ec.jpg.webp
աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, ջուր, իսրայել, ամն, մերձավոր արևելք
աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, ջուր, իսրայել, ամն, մերձավոր արևելք
Տեղի ունեցածի հետևանքով շուրջ 30 գյուղում խմելու ջրի խնդիր է առաջացել։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik․ ԱՄՆ–ն այսօր հարված է հասցրել Իրանի Ղեշմ կղզու ջրի աղազերծման գործարանին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ Դրա հետևանքով խմելու ջրի խնդիր է առաջացել շուրջ 30 գյուղերում։
Իրանի ԱԳ նախարարը սա անվանել է «բացահայտ հանցագործություն ԱՄՆ-ի կողմից»։
«Իրանի ենթակառուցվածքների թիրախավորումը վտանգավոր քայլ է՝ ծանր հետևանքներով։ ԱՄՆ-ն է այս նախադեպը սահմանել, ոչ թե Իրանը»,- գրել է Արաղչին։