Բաժանորդագրվել
ԱԳ նախարարը հայտնում է, որ առաջիկա օրերին կհայտնեն, թե ինչ մեխանիզմով է տոմսերի փոխհատուցումն իրականացվելու։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik․ Կառավարությունը փոխհատուցում կտրամադրի այն քաղաքացիներին, որոնք ստիպված են եղել ՀՀ վերադարձի նոր տոմսեր ձեռք բերել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետևանքով իրենց չվերթերի չեղարկման պատճառով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«ՀՀ ԱԳՆ֊ն հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի` այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի/տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով, և ովքեր նոր տոմսեր են ձեռք բերել ՀՀ վերադառնալու համար, ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար»,- հայտնել է Միրզոյանը։
Եթե քաղաքացին տոմսը ձեռք է բերել ավելի ցածր արժեքով, ապա փոխատուցումը կտրամադրվի վճարված գումարի չափով:
Փոխհատուցման տրամադրման մեխանիզմը և հավելյալ մանրամասները կսահմանվեն առաջիկա օրերին։