Ենթակառուցվածք+բժշկական լավ թիմ + հասանելիություն. սա է մեր բանաձևը․ Անահիտ Ավանեսյանն այցելել է Սուրբ Աստվածամայր

Ենթակառուցվածք+բժշկական լավ թիմ + հասանելիություն. սա է մեր բանաձևը․ Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր»

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» պոլիկլինիկա, որն արդեն իսկ ներառված է վերանորոգման և հագեցման ծրագրում, ինչի արդյունքում քաղաքացիները կսպասարկվեն բարեկարգ պայմաններում: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է նախարարը։

«Թե´քաղաքացիների և թե´ բուժաշխատողների հետ անմիջական շփումները, նրանց ակտիվ մասնակցությունը ապահովագրության բարեփոխման գործընթացին անգնահատելի է:

Եղա նաև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, որը վերանորոգվել և հագեցվել է. հաճելի էր տեսնել լրիվ վերափոխված մանկական ծառայությունը:

Ենթակառուցվածք+բժշկական լավ թիմ + հասանելիություն. սա է մեր բանաձևը»,- գրել է նախարարն ու տեսանյութ հրապարակել: