Իրանն այլևս «Մերձավոր Արևելքի կռվարարը» չէ, այսօր Իրանը շատ ուժեղ հարված կստանա․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է․

«Իրանը, որը դժոխքի է ենթարկվում, ներողություն է խնդրել և հանձնվել է իր մերձավորարևելյան հարևաններին, և խոստացել է, որ այլևս չի կրակի նրանց վրա։ Այս խոստումը տրվել է միայն ԱՄՆ-ի և Իսրայելի անդադար հարձակման պատճառով։

Նրանք ցանկանում էին գրավել և կառավարել Մերձավոր Արևելքը։ Սա առաջին անգամն է, որ Իրանը հազարամյակների ընթացքում պարտվել է շրջակա մերձավորարևելյան երկրներին։

Նրանք ասել են. «Շնորհակալություն, նախագահ Թրամփ»։ Ես ասել եմ. «Խնդրեմ»։ Իրանն այլևս «Մերձավոր Արևելքի կռվարարը» չէ, այլ «Մերձավոր Արևելքի լուզերն» է, և այդպես կլինի տասնամյակներ շարունակ, մինչև նրանք հանձնվեն կամ, ավելի հավանական է, լիովին փլուզվեն։ Այսօր Իրանը շատ ուժեղ հարված կստանա։

Իրանի վատ վարքագծի պատճառով լրջորեն քննարկվում են լիակատար ոչնչացման և անխուսափելի մահվան համար այն տարածքները և մարդկանց խմբերը, որոնք մինչ այս պահը չէին դիտարկվում որպես թիրախ։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար։ Նախագահ ԴՈՆԱԼԴ Ջ. ԹՐԱՄՓ»։

Leave a comment