Մի քաղաքացու պատմություն. վարչապետի հանդիպումը վերջերս գերությունից վերադարձած Դավիթ Դավթյանի հոր հետ


ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որում նկարագրված է Արագածոտնի մարզ այցի ընթացքում վարչապետի հանդիպումը վերջերս գերությունից վերադարձած Դավիթ Դավթյանի հոր՝ Տիգրանի հետ:


Վարչապետի խոսքով՝ ինքը չափազանց շնորհակալ է Տիգրան Դավթյանին համբերատարության համար, քանի որ հանդիպումների ժամանակ նա ընդամենը մեկ կամ երկու հարց է տվել:


«Սենց համբերություն… Ես չէի կարող, ես լինեի իր տեղը, անկեղծ ասած, չէի կարող տենց լինեի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել․ ոչ ոք չէր հավատում, բայց մենք իրար հետ հավատում էինք»,- ասաց վարչապետը:


«Աստված ողորմած էր: Ամեն ինչ լավ է: Շնորհակալ եմ բոլորին»,- ավելացրեց Դավթյանը՝ ընդգծելով, որ վարչապետը խոստացել էր իրեն վերադարձնել որդուն ու վերադարձրեց:


Մանրամասները՝ տեսանյութում:



 

Դիտումների քանակ1

Leave a comment