Իրանը հրթիռներով և ԱԹՍ–ներով չի հարվածի հարևան երկրներին. Փեզեշքիանը նշել է պայմանը

https://arm.sputniknews.ru/20260307/irany-hrtirnervov-ev-atsnervov-chi-harvatsi-harevan-erkrnerin-pezeshqiany-nshel-e-pajmany-99595027.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Президент Ирана в телевизионном обращении о защите иранского народа в навязанной войне

Sputnik Արմենիա

Президент Ирана в телевизионном обращении о защите иранского народа в навязанной войне

2026-03-07T12:34+0400

true

PT2M04S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/07/99593792_306:0:1266:720_1920x0_80_0_0_d2a0fcd1048e632d9a9fea3e68a1fec6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, տեսանյութեր, տեսանյութ, մասուդ փեզեշքիան, ամն, իսրայել, видео

իրանի իսլամական հանրապետություն, տեսանյութեր, տեսանյութ, մասուդ փեզեշքիան, ամն, իսրայել, видео

Բաժանորդագրվել

Իրանի առաջնորդը նաև ներողություն է խնդրել հարևան երկրներից, որոնք նույնպես հարձակման են ենթարկվել և հավաստիացրել, որ Թեհրանը մտադիր չէ հարձակվել հարևան երկրների վրա:

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik․ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարևան երկրներին կոչ է արել խաղալիք չդառնալ ԱՄՆ-ի և Իսրայելի ձեռքում և տարաձայնությունները լուծել համատեղ: Այս մասին նա հայտարարել է Իրանի ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում։

Նա ներողություն է խնդրել հարևան երկրներից, որոնք նույնպես հարձակման են ենթարկվել և հավաստիացրել, որ Թեհրանը մտադիր չէ հարձակվել հարևան երկրների վրա:

«Ոմանք մտածում են օգտվել իրավիճակից և հարձակվել մեր հողի վրա։ Իմպերիալիզմի ձեռքում խաղալիք մի՛ դարձեք, հնարավոր է՝ մենք տարաձայնություններ ունենք, բայց Իսրայելին և ագրեսոր ԱՄՆ-ին աջակցությունը շատ վատ երևույթ է», – ասել է նա։

Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Շրի Լանկայում, Գոայում, Մալդիվներում գտնվող ՀՀ քաղաքացիները դիմել են դեսպանություն. ԱԳՆ

Leave a comment