Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։
Այցի շրջանակներում նախատեսվում է Բայրամովի մասնակցությունը և ելույթը Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստում։
Նախատեսվում են նաև բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ։