ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
24News-ը ՔԿ-ից տեղեկացավ, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչությունը):
Մեկ անձ ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մեկ անձ փորձում հրկիզել շենք, որն ԱԱԾ շենքն է։
24News-ին ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը պարզաբանել էր, որ հանցագործություն կատարելու կասկանքով 1 անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:
Մերի Մանուկյան
—00—ԼԱ