Կատարում այս պահին 40-ից ավելի ՀՀ քաղաքացիներ կան․ ի՞նչ է անում ՀՀ ԱԳՆ–ն

Բաժանորդագրվել

«Qatar Airways»-ի մարտի 9-ի չվացուցակում այս պահի դրությամբ ներառված է դեպի Երևան չվերթը։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik․ Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Կատարի տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի, որոնց հետ մշտական կապ է պահվում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

«Նշյալ քաղաքացիներից 38-ի համար, ովքեր ճամփորդելիս են եղել «Qatar Airways»-ի միջոցով, ավիաընկերության կողմից ապահովվել են կեցության, սննդի բոլոր պայմանները»,- գրում է Բադալյանը։

Նրա խոսքով՝ քաղաքացիներից երկուսը դեղորայքի կարիք են ունեցել, նրանց համապատասխան աջակցություն է ցուցաբերել Դոհայում ՀՀ դեսպանությունը։

Մարտի 6-ին դեսպանությունում կազմակերպվել է քննարկում՝ Դոհայում մնացած ՀՀ բոլոր քաղաքացիների մասնակցությամբ։ Դեսպանության կողմից գնահատվել են կարիքները։

Ըստ ԱԳՆ խոսնակի` Կատարի տարածքում են ևս 3 քաղաքացիներ, որոնց համար ևս դիտարկվում են վերադարձի հնարավոր տարբերակներ։

Բադալյանը նաև ընդգծում է, որ «Qatar Airways» ընկերության մարտի 9-ի չվացուցակում այս պահի դրությամբ ներառված է դեպի Երևան չվերթը։

Leave a comment