Ռուսական «Տայլեն» ՀՀ–ում սարքավորումներ է ներկայացրել դպրոցների և հիվանդանոցների համար

https://arm.sputniknews.ru/20260307/rusakan-tajlen-hhum-sarqavvorumner-e-nerkajacrel-dprvocneri-ev-hivandanvocneri-hamar-99570954.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/13/93647434_0:0:1600:1200_1920x0_80_0_0_9ab8438e7c1cc3e4346660e2d3343ce3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դպրոց, հիվանդանոց, սարք, ռուսաստան, հայաստան, «տայլե» ընկերություն

դպրոց, հիվանդանոց, սարք, ռուսաստան, հայաստան, «տայլե» ընկերություն

Բաժանորդագրվել

Հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող ռուսաստանյան «Տայլե» ընկերությունը սկսել է հայկական շուկայում գործընկերների փնտրտուքը: Ընկերությունն արտադրում է մալուխային համակարգեր, անջատիչներ, հեռահաղորդակցության պահարաններ, տվյալների կենտրոնների ենթակառուցվածքներ:

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Հեռահաղորդակցության սարքավորումների արտադրության ոլորտում մասնագիտացած ռուսաստանյան «Տայլե» ընկերությունը կապեր է հաստատել ՀՀ գործընկերների հետ:

Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ընկերության Կրասնոդարի մասնաճյուղի վաճառքի գծով ավագ մենեջեր Իգոր Կուզնեցովը, հայկական շուկայի նկատմամբ հետաքրքրությունը կապված է շինարարության ոլորտի ակտիվ զարգացման հետ։ Երկրում կառուցվում են բազմաթիվ բնակելի համալիրներ, սոցիալական նշանակության օբյեկտներ՝ դպրոցներ և հիվանդանոցներ, ինչպես նաև արդյունաբերական ձեռնարկություններ։ Այս բոլոր նախագծերի համար, նրա խոսքով, հատկապես կարևոր են կապի հուսալի համակարգերը։

«Մենք արդեն գնահատել ենք շուկայի ներուժը՝ անցյալ տարի այցելելով Երևան, և նույնիսկ կնքել ենք առաջին պայմանագրերը։ Հատկապես սոցիալական և բնակելի հատվածումշինարարության չափերը տպավորիչ են և լայն հեռանկարներ են բացում», – ասաց Կուզնեցովը։

«Տայլե» ընկերությունն առաջարկում է հեռահաղորդակցության ենթակառուցվածքների ստեղծման համալիր լուծումներ՝ առանձին օբյեկտներից մինչև խոշոր բաշխված ցանցեր: Արտադրանքի մի մասը, ներառյալ պղնձե և օպտիկական մալուխները (ինչպես նաև անջատիչները) պատրաստվում են Թայվանում: Հեռահաղորդակցության՝ պատի և հատակի պահարաններն արտադրվում են Ռուսաստանում՝ Յարոսլավլի մարզի Գավրիլով-Յամ քաղաքում գտնվող ընկերության սեփական արտադրության մեջ:

«Տեղայնացումը մեր առաջնահերթությունն է։ Մենք սկսել ենք Ռուսաստանում պահարանների արտադրությունից և նախատեսում ենք աստիճանաբար ընդլայնել արտադրանքի այլ ճյուղերը», – նշեց Կուզնեցովը։

Էստոնական ընկերությունը Հայաստանում թվայնացնելու է պետական կառավարման համակարգերը

Նրա խոսքով` միջազգային շուկաներում, այդ թվում՝ Բելառուսում աշխատանքային փորձ ունեցող ընկերությունը Հայաստանը դիտարկում է որպես թվային ենթակառուցվածքի զարգացմամբ հետաքրքրված համակարգային ինտեգրատորների և շինարարական կազմակերպությունների հետ համագործակցության համար հեռանկարային ուղղություն:

Leave a comment