Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է․ «Սույն թվականի մարտի 6-ին, ժամը 15:30-ի սահմանում ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Վայոց ձորի և Արարատի մարզային վարչության «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ի աշխատակիցները նկատել են, որ «Խոր Վիրապ» արգելավայրին հարակից համայնքային տարածքում հրդեհ է բռկվել: Հրդեհի մասին ահազանգն անմիջապես փոխանցվել է ՆԳՆ փրկարար ծառայություն:
Ուժեղ քամու պատճառով հրդեհը հասել է արգելավայրի տարածք, սակայն մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը ՇՄՆ Էկոպարեկային ծառայության աշխատակիցներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը:
Հրդեհն ամբողջությամբ մարվել է սույն թվականի մարտի 6-ին, ժամը 20:00-ին»:
Հրդեհի հետևանքով ծառեր չեն վնասվել:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՇՄՆ Էկոպարեկային ծառայության 10, ՆԳՆ փրկարար ծառայության 20 աշխատակից»: