https://arm.sputniknews.ru/20260306/irany-adrbejanin-hajtnel-e-vor-pataskhanatu-che-nakhijevani-vra-atsneri-hardzakman-hamar-99582264.html
Իրանը Ադրբեջանին հայտնել է, որ պատասխանատու չէ Նախիջևանի վրա ԱԹՍ–ների հարձակման համար
Իրանը Ադրբեջանին հայտնել է, որ պատասխանատու չէ Նախիջևանի վրա ԱԹՍ–ների հարձակման համար
Sputnik Արմենիա
Իրանի փոխարտգործնախարարի խոսքով` իրանական կողմը սերտ կապի մեջ է ադրբեջանցի գործընկերների հետ։ 06.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-06T22:24+0400
2026-03-06T22:24+0400
2026-03-06T22:24+0400
իրանի իսլամական հանրապետություն
պատերազմ
նախիջևան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0d/80595113_0:0:1281:721_1920x0_80_0_0_c7b8d0809e573f1377707438a6fd876f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին մեկնաբանել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքի միջադեպը և հայտարարել , որ Թեհրանը կապի մեջ է Ադրբեջանի հետ և արդեն պարզաբանել է, որ որևէ պատասխանատվություն չի կրում կատարվածի համար։«Իրանական կողմը սերտ կապի մեջ է ադրբեջանցի գործընկերների հետ և նրանց բացատրել է, որ որևէ պատասխանատվություն չի կրում հարձակման համար։ Մենք հետաքննում ենք միջադեպը և մեր արդյունքների մասին կտեղեկացնենք մեր ադրբեջանցի ընկերներին»,– France24-ի եթերում ասել է Մաջիդ Թախտ-Ռավանչին։Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Իրանի տարածքից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են իրականացվել, որի հետևանքով վիրավորվել է չորս մարդ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հանրապետության զինված ուժերին հանձնարարվել է «պատասխան միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ»։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, իր հերթին, հերքել էր Նախիջևանում կատարվածի վերաբերյալ Թեհրանի մասնակցությունը։
իրանի իսլամական հանրապետություն
նախիջևան
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0d/80595113_16:0:1051:776_1920x0_80_0_0_57e2838f6284c89b6ad974ff56abd549.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, նախիջևան, ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, նախիջևան, ադրբեջան
Իրանի փոխարտգործնախարարի խոսքով` իրանական կողմը սերտ կապի մեջ է ադրբեջանցի գործընկերների հետ։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին մեկնաբանել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքի միջադեպը և հայտարարել , որ Թեհրանը կապի մեջ է Ադրբեջանի հետ և արդեն պարզաբանել է, որ որևէ պատասխանատվություն չի կրում կատարվածի համար։
«Իրանական կողմը սերտ կապի մեջ է ադրբեջանցի գործընկերների հետ և նրանց բացատրել է, որ որևէ պատասխանատվություն չի կրում հարձակման համար։ Մենք հետաքննում ենք միջադեպը և մեր արդյունքների մասին կտեղեկացնենք մեր ադրբեջանցի ընկերներին»,– France24-ի եթերում ասել է Մաջիդ Թախտ-Ռավանչին։
Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Իրանի տարածքից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են իրականացվել, որի հետևանքով վիրավորվել է չորս մարդ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հանրապետության զինված ուժերին հանձնարարվել է «պատասխան միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ»։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, իր հերթին, հերքել էր Նախիջևանում կատարվածի վերաբերյալ Թեհրանի մասնակցությունը։