https://arm.sputniknews.ru/20260306/cakhaly-hajtararel-e-vor-ajsor-harvatsner-e-hascrel-iranum-gtnvvogh-aveli-qan-400-tirakhi-99581775.html
ՑԱԽԱԼ–ը հայտարարել է, որ այսօր հարվածներ է հասցրել Իրանում գտնվող ավելի քան 400 թիրախի
ՑԱԽԱԼ–ը հայտարարել է, որ այսօր հարվածներ է հասցրել Իրանում գտնվող ավելի քան 400 թիրախի
Sputnik Արմենիա
Հարվածներ են հասցվել ավելի քան 400 թիրախների, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների արձակման կայանքներին և իրանական անօդաչու թռչող սարքերի պահպանման օբյեկտներին: 06.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-06T21:55+0400
2026-03-06T21:55+0400
2026-03-06T21:59+0400
իսրայել
ամն
իրանի իսլամական հանրապետություն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/06/99547203_1:0:1080:607_1920x0_80_0_0_993cb9e8e3ef92fdcfbc3e511d4dab8c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ այսօր հարվածներ է հասցրել Իրանում գտնվող ավելի քան 400 թիրախների, այդ թվում՝ հրթիռային արձակման կայանքների և ԱԹՍ-ների պահեստների: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իսրայել
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/06/99547203_136:0:945:607_1920x0_80_0_0_d670ff3808969b49125b6c9f0b9f2296.jpg.webp
իսրայել, ամն, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ
իսրայել, ամն, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ
Հարվածներ են հասցվել ավելի քան 400 թիրախների, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների արձակման կայանքներին և իրանական անօդաչու թռչող սարքերի պահպանման օբյեկտներին:
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ այսօր հարվածներ է հասցրել Իրանում գտնվող ավելի քան 400 թիրախների, այդ թվում՝ հրթիռային արձակման կայանքների և ԱԹՍ-ների պահեստների: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Այսօր Իրանի մի քանի շրջաններում հարվածներ են հասցվել ավելի քան 400 թիրախների, ներառյալ բալիստիկ հրթիռների արձակման կայանքները և իրանական անօդաչու թռչող սարքերի պահպանման օբյեկտները»,-ասված է բանակի հաղորդագրության մեջ: