Նավթի գները բարձրացել են` Իրանի վերաբերյալ Թրամփի հայտարարությունից հետո

https://arm.sputniknews.ru/20260306/navti-gnery-bardzracel-en-irani-veraberjal-trampi-hajtararutjunic-hetvo-99580881.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/16/90491525_23:0:2752:2047_1920x0_80_0_0_033596c64410cdf0656fe6b7514723be.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նավթ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, գին, պատերազմ

նավթ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, գին, պատերազմ

Բաժանորդագրվել

Կատարի էներգետիկայի նախարարի կարծիքով՝ Պարսից ծոցի երկրների նավթամատակարարները ստիպված կլինեն ֆորս-մաժոր հայտարարել Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Brent տեսակի նավթի գները գերազանցել են մեկ բարելի դիմաց 90 դոլարի նիշը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, որում նա Իրանից պահանջել էր անվերապահ կապիտուլյացիա:

Ինչպես հաղորդում է NBC-ն, համաշխարհային շուկաներում ուժեղացել են մտավախությունները, որ հակամարտությունը կարող է ձգձգվել, ինչը կհանգեցնի նավթի համաշխարհային մատակարարումների ընդհատումների:

Կատարի էներգետիկայի նախարար Սաադ ալ-Քաաբին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում գնանշումները կարող են հասնել մեկ բարելի դիմաց 150 դոլարի, եթե նավթով բեռնված տանկերները չկարողանան անցնել Հորմուզի նեղուցով, որտեղով անցնում է նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ 20%-ը: Նրա խոսքով՝ մատակարարները, որոնք դեռևս ֆորս-մաժոր չեն հայտարարել, կարող է` ստիպված լինեն դա անել առաջիկա օրերին:

Ավելի վաղ Իրանը հայտարարել էր ԱՄՆ-ի, Իսրայելի և մի շարք եվրոպական երկրների նավերի համար Հորմուզի նեղուցը փակելու մասին:

Ըստ Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի տվյալների՝ ԱՄՆ-ում մեկ գալոն (3,78 լիտր) բենզինի միջին արժեքը բարձրացել է գրեթե 27 ցենտով և հասել է 3,25 դոլարի:

Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա հունիսի վերջին՝ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև նախորդ սրացման ժամանակ, նավթի գինը տատանվում էր մեկ բարելի դիմաց 70-71 դոլարի սահմաններում: Նմանատիպ ցուցանիշների՝ 90-100 դոլար և ավելի, գնանշումները հասել էին ուկրաինական հակամարտության առաջին ամիսներին:

Leave a comment