Ջրամբարների ազդարարման համակարգեր, պատվարների սեյսմիկ վիճակի գնահատման մեխանիզմներ, անվտանգության միջոցառումների ընթացակարգեր․․․ Այս և մի շարք այլ հարցերի շուրջ մարտի 5-ին ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որը վարել է Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: Մասնակցել են Փրկարար ծառայության, Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության, 112 օպերատիվ կառավարման կենտրոնի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ, գիտաշխատողներ և ոլորտային այլ մասնագետներ։ Ընդգծելով հարցի արդիականությունը՝ Արամ Ղազարյանը նշել է, որ ջրամբարների անվտանգ շահագործումը պահանջում է մշտադիտարկում, տե