ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը


ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մի խումբ բարձրաստիճան սպաների հետ մասնակցել է ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:


 


Միջոցառմանը ներկա են եղել նաև զինծառայողների ընտանիքների անդամները։


 


Ուսումնառության ավարտի և ցուցաբերած բարձր արդյունքների համար հրահանգիչների առաջին խմբին շնորհվել է որակավորման երրորդ կարգ։


 


ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը շնորհավորել է սերժանտներին և հրահանգիչներին՝ մաղթելով բարձր առաջադիմություն և արդյունավետ ծառայություն։


 


Դիտումների քանակ6

Leave a comment