Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈւ սերժանտական համակարգի զինծառայողների երդմանը

Տեսանյութեր
Պաշտոնական

Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈւ սերժանտական համակարգի զինծառայողների երդմանը (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մի խումբ բարձրաստիճան սպաների հետ մասնակցել է ԶՈւ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը։

 

Միջոցառմանը ներկա են եղել նաև զինծառայողների ընտանիքների անդամները։ Ուսումնառության ավարտի և ցուցաբերած բարձր արդյունքների համար հրահանգիչների առաջին խմբին շնորհվել է որակավորման երրորդ կարգ։

 

ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը շնորհավորել է սերժանտներին և հրահանգիչներին՝ մաղթելով բարձր առաջադիմություն և արդյունավետ ծառայություն։

Leave a comment