Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվն աճել է

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Իսրայելի օդուժը մի շարք հարվածներ էր հասցրել Բեյրութին և Բաալբեկ քաղաքին:

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Լիբանանում Իսրայելի հարվածների հետևանքով արդեն կա 217 զոհ և ևս 798 տուժած։ Այս մասին հայտնում է «Al Jazeera»-ն՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարությանը:

«Իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը մարտի 2-ի լուսաբացից մինչև մարտի 6-ի երեկո հասել է 217-ի, վիրավորվել է 798 մարդ», – ասվում է հաղորդման մեջ:

Նախօրեին Իսրայելը ռմբակոծության է ենթարկել Լիբանանի հարավի 56 բնակավայր։

Ավելի վաղ հայտնել էին, որ Լիբանանի հազարավոր քաղաքացիներ շարունակում են լքել երկրի հարավի սահմանամերձ շրջանները՝ փախչելով իսրայելական ավիահարվածներից: Նրանք ուղևորվում են դեպի երկրի խորքը և հավաքվում Միջերկրական ծովի ափին, որտեղ գիշերում են բաց երկնքի տակ։

Մարտի 2-ի գիշերը Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ մի քանի հրթիռ է արձակվել, որի պատասխանատվությունը ստանձնել է «Հզբոլլահ» շարժումը: Իսրայելի բանակն ի պատասխան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել երկրի տարբեր շրջանների բնակավայրերին, այդ թվում ՝ մայրաքաղաքին։ Այդ ֆոնին հարյուր հազարավոր քաղաքացիներ սկսել են լքել իրենց տները՝ ապաստան փնտրելով Լիբանանի ավելի անվտանգ շրջաններում։

Leave a comment