ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ «Իրանի հետ գործարք չի լինի՝ բացի անվերապահ կապիտուլյացիայից»։
Իր Truth Social սոցիալական հարթակում Թրամփը նաև հավելել է. «Դրանից և ՄԵԾ ՈՒ ԸՆԴՈՒՆԵԼԻ առաջնորդ(ներ)ի ընտրությունից հետո մենք և մեր հրաշալի ու շատ քաջ դաշնակիցներից ու գործընկերներից շատերը, անխոնջ կաշխատենք Իրանը կործանման եզրից հետ բերելու, այն տնտեսապես ավելի մեծ, ավելի լավ և ավելի ուժեղ դարձնելու համար, քան երբևէ։ Իրանը կունենա մեծ ապագա։ ԻՐԱՆԸ ԿՐԿԻՆ ՄԵԾ ԴԱՐՁՆԵՆՔ (MIGA!)»։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է Իրանում բոլոր ղեկավար կառույցների լիակատար տապալում: Նա նաև ասել էր, որ ունի մի քանի թեկնածուներ «լավ առաջնորդի» դերի համար։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի